Արտակարգ պատահար. Քիչ առաջ Արտաշատի դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոցից Արտաշատի հիվանդանոց են տեղափոխվել 25 երեխա:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք բոլորը հիվանդանոց են տեղափոխվել սննդային թունավորում ունենալու կասկածանքով: Այս պահին նշված վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական խումբը:

Ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև մարզի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ դպրոց են ժամանում նաև մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ