Վարչապետ Փաշինյանն ընդունել է Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով այսօր Երևան  է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան. սա նրա առաջին այցն է Հայաստան՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո:

Պաշտոնական աղբյուրները նշում են, որ մեկօրյա այցի ընթացքում Գախարիան կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով, ինչից հետո էլ վարչապետները կպատասխանեն լրագրողների հարցերին:

Իսկ հարցերը, ամենայն հավանականությամբ, կվերաբերեն ոչ միայն Լարսի միջանցքին, որը Հայաստանը արտաքին աշխարհին կապող հիմնական ճանապարհն է, այլև երկկողմ առևտրատնտեսական կապերին ու Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների ճակատագրին:

Առայժմ օդում կախված է մնում նաև Վրաստանի տարածքով ցորենի փոխադրման վրա անցած տարի սահմանված, բայց այդպես էլ չկիրառված արգելանքը: Վրաստանի ֆինանսների նախարարության այդ որոշմամբ՝ ալյուրի ու եգիպտացորենի տարանցումը երկրի տարածքով պետք է իրականացվեր միայն երկաթուղային և ծովային տրանսպորտով: Բեռնափոխադրողները զգուշացրել էին, որ դա անխուսափելիորեն կբերի Հայաստան ներկրվող հացահատիկի թանկացմանը, երկկողմ բանակցություններից հետո Թբիլիսին համաձայնել էր որոշման կիրառումը հետաձգել մինչև այս տարեվերջ: Վերջնական որոշում այս հարցի շուրջ դեռ չկա, ինչն էլ, թերևս, կդառնա բանակցությունների առարկա:

Ուրախ եմ Երևանում հյուրընկալել Վրաստանի իմ գործընկերոջը:

Ուրախ եմ Երևանում հյուրընկալել Վրաստանի իմ գործընկերոջը:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, October 15, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ