![]()
Քիմ Քարդաշյանը պատմել է՝ ինչ հույզեր է ապրել որդու՝ Պսալմի ծնունդին նախորդող վերջին օրերին։ Պարզվում է՝ այդ իրադարձությունը համընկել է Met Gala հավաքույթի հետ։ Քիմը, մեկնելով միջոցառմանը, վախենում էր, որ փոքրիկը լույս աշխարհ կգա իր բացակայությամբ։
Thierry Mugler ապրանքանիշը հատուկ Քիմի համար յուրօրինակ «թաց» զգեստ էր ստեղծել, որն իրարանցում առաջացրեց։
«Ութ ամիս պահանջվեց, որ Met Gala-ին իմ կերպարը կատարելության հասցվի, ես ինձ ամբողջությամբ դրան էի նվիրել… Ես պարզապես հույս ունեի, որ երեխան ենթադրվող ժամանակից շուտ լույս աշխարհ չի գա»,- պարզաբանել է Քարդաշյանը։
![]()
Հավաքույթը տեւել է 36 ժամ. այդ ընթացքում Քիմն առավելագույն նյարդային լարվածության վիճակում է եղել։ «Ես այնպիսի սթրես էի ապրում, երբ գնում էի՝ իմանալով, որ փոխնակ մայրը կարող է րոպե առ րոպե ծննդաբերել»,- հայտարարել է Քանյե Ուեսթի կինը։
![]()