![]()
Ալիս Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«ՔԱՂԱՔԱԿԱՆ»-Ը ԳԼԽԻԴ ԿՊՆԻ, հՐՈ թՈՎՄԱՍՅԱՆ
Հիմա դու, այ ոչ ու փուչ հրո, ինքդ քեզ արձակուրդ ես ձևակերպել: Երևի, մինչև արձակուրդ գնալդ, հավաքել ես ՍԴ-ի քո հավատարիմներին և հրամայել, կամ էլ հորդորել, որ հանկարծ ու հանկարծ վարույթ չընդունեն ԱԺ-ից ուղարկված 100 էջանոց դիմումը: Այսօր ամբողջ օրը ՍԴ անդամներն ու դատավորը աշխատակարգային որոշում կայացնելու քննություն կազմակերպեցին և արդյունքում… դարձան նույն հրոն` մերժելով գործն ընդունել քննության: Նրանք` հլու-հնազանդ, կատարեցին քո ասածը:
Բա որ հանկարծ ՍԴ անդամներն իրենց ԵՍ-ը մի կողմ դնեին ու ընդունեի՞ն, և ԱԺ-ն էլ առաջարկեր քննությունը կազմակերպել բանավոր ընթացակարգո՞վ: Դա քո ոչնչացումը կլիներ, այ խաբեբա հրո. ախր, այնտեղ կբացվեին նախ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի փաստարկները, հետո էլ, հանկարծ, հարցեր կուղղվեին քեզ` քո բացակա վիճակով անգամ (դու իրավունք չունես մասնակցելու այդ քննությանը), թե այդ ինչե~ր ես արել, երբ Հայաստանի Արդարադատության ոչ բարով նախարարն էիր:
Տո կիսահում աճպարար, արդարադատության նախարարը իրավունք ունե՞ր կեղծիքներ թույլ տալու և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու: Քո հանցագործ հովանավոր հհկ կուսակցության ոճն էր` կեղծիքներով կուտակած ունեցվածքը ձևակերպել զոքանչի, քենու, սանիկ-մանիկի անուններով և, բնականաբար, հայտարարագրում դրանց մասին չգրել:
Բայց հո հայտնի է, թե ում են պատկանում 65.8 քմ մակերեսով բնակարանը, որ գնել ես 27 միլիոն դրամով և ձևակերպել կնոջդ քրոջ անունով: Իսկ Ալեք Մանուկյան փողոցի թիվ 8/1 շենքի առաջին հարկի 131 քմ տարածքը ձևակերպել ես քրոջդ և իր ամուսնու անունով, որը նախարար եղածդ տարիներին երկու տարի շարունակ շատ բարձր վարձավճարով տվել ես «Նոտարական Պալատ» ՊՌԱԿ-ին, որն այն ժամանակ գործում էր քո ղեկավարած արդարադատության նախարարության ենթակայության տակ…
Այ ճապիկ հրո, այ չկայացած աճպարար, բա արդարադատություն հաստատող կառույցի ղեկավարն իրավունք ունե՞ր թաքցնելու իր եկամուտները: Այդ փաստերը կբերեին-կկոխեին (ներողություն ընթերցողներից) ՍԴ քո ընկերների աչքերը, նրանք ի՞նչ էին պատախանելու:
Ես հիմա էլ չեմ շարունակի նման տասնյակ փաստերի թվարկումը, դա կանեն իրավաբանները, որ հանկարծ նորից չբացես քո ծուռ բերանն ու ասես, թե քաղաքական հետապնդում է: Գլխիդ կպնի քո այդ «քաղաքական»-ը, այն փաստերը, որոնցից ընդամենը մի քանիսը մեջբերեցի, լիովին բավական են, որ քեզ` որպես կոռումպացված պաշտոնյա, պատին ծեփեն:
«Պատը կմնա էլի պատ,
Կպակասի մի լավ ճակատ»:
Այս պարագայում, Պարույր Սևակից ներողություն խնդրեմ ու սրբագրեմ.
«Կջախջախվի մի ապականված ճակատ»:
…Այ ոչ ու փուչ հրո, դու թասիբ չունե՞ս` ցվրվես ՍԴ-ից, երկիրն էլ Սահմանադրական կարգը պահպանելուն կոչված մի կարգին կառույց ունենա:
Ի դեպ, ավելացնեմ նաև, որ Վենետիկի հանձնաժողովը, ի հեճուկս քեզ և քո պաշտելի հհկ-ի, որ շարունակում եք Հայաստանի դեմ խաղեր խաղալ եվրոպաներում, աջակցում է Սահմանադրական դատարանում իրավիճակը հանգուցալուծելու Հայաստանի իշխանությունների ջանքերին:
Այնտեղ` Եվրոպայում, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովում, Փաշինյանի մամուլի քարտուղարի վկայությամբ, խորը գիտակցություն կա, թե ինչ վիճակում է հիմա Հայաստանը և ինչ պետք է անել, որ ձեր թայֆաներից հազիվ ազատված մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ մշակվեն ու գործեն: Ասել է, թե այդ մի տրյուկդ էլ, կեղծարար հրո, չի անցնելու: Է՞լ ինչ անես, որ մարդատյաց ռոբից ու թաքնված դավադիր սեռժից քո կախված ու պարտական լինելը արդարացնես:
Հիմա դե քեզ տեսնեմ, Հայաստանի գլխավոր դատախազ, ընթացք կտա՞ս Բաբաջանյանի փաստարկներին, դրանց կգումարե՞ս վերը նշված փաստերի ամբողջությունը և, մանավանդ, իմ նախորդ ստատուսում գրած այն փաստերին, որ այդ հրո կոչվածը կեղծել էր նաև իր կենսագրությունը:
Հ.Գ. Տո այ մեծամիտ հրո, էդ ի՞նչ վստահությամբ ես թղթակցի հարցին` «Հրայր Թովմասյանը ե՞րբ կհեռանա Սահմանադրական դատարանից», պատասխանում, թե` «Երբ լրանա պաշտոնավարման իմ ժամկետը»:
Ախորժակիդ քացախ, իրո՞ք վտահ ես, թե շարունակելու ես պաշտոնավարել:
«ՔԱՂԱՔԱԿԱՆ»-Ը ԳԼԽԻԴ ԿՊՆԻ, հՐՈ թՈՎՄԱՍՅԱՆ Հիմա դու, այ ոչ ու փուչ հրո, ինքդ քեզ արձակուրդ ես ձևակերպել: Երևի, մինչև…
Posted by Alis Sogomonjan on Monday, October 14, 2019
![]()