![]()
Սևակ Խանաղյանը կամ ինչպես նրան կոչում են մտերիմներն ու ընկերները՝ Սևան, ծնվել է 1987 թվականի հուլիսի 28-ին ՀԽՍՀ Ալավերդու շրջանի Մեծավան գյուղում: Դեռևս մանկուց նա մեծ սեր էր տածում երաժշտության հանդեպ, հատկապես երբ հայրն ընտանեկան խնջույքների ժամանակ կատարում էր հայկական ժողովրդական երգեր:
Երբ նա առաջին անգամ լսում է հայկական «Սև-սև աչքեր» երգը, խնդրում է հորն իրեն սովորեցնել նվագել ինչ-որ երաժշտական գործիք: Այդպես 7 տարեկանում Սևակն արդեն սինթեզատոր էր նվագում, իսկ հետագայում ընդունվում է երաժշտական դպրոց, որտեղ բավականին ժամանակ ակորդեոնի դասերի է հաճախում:
7-րդ դասարանում Սևակն իր ընտանիքի հետ մեկնում է Ռուսաստան: Կուրսկում նա ընդունվում է երաժշտական քոլեջ, որն ավարտելուց հետո մեկնում է Մոսկվա և ընդունվում Մոսկվայի Մայմոնիդի անվան պետական ակադեմիա: Սևակը ավելի խորն է ուսումնասիրում էստրադա և ջազ ոճերը և արդեն 2014 թվականին ստանում է համաշխարհային մշակութային երաժշտության ֆակուլտետի դիպլոմ:
![]()
- Музыка и слова: Дзлиев Сослан
- Аранжировка: Андрей Фролов, Грег Авак, Севак Ханагян, Альберт Вартанов
- Микс/Мастеринг: Грег Авак @gregoryavak
Տեսանյութը ստորև…
![]()