«Ուղիղ խոսքը Էդուարդ Շարմազանովին են ասում»․ Արտակ Գալստյան

Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ՈՒՂԻՂ ԽՈՍՔԸ, ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ ԵՆ ԱՍՈՒՄ

Այսօր Սահմանադրական դատարանը մերժեց վարույթ ընդունել Ազգային ժողովի դիմումը՝ Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ:
Նախկինում անրադարձել էի այս նախաձեռնության անիմաստությանը և անհեռատեսությանը:
Նշել էի և հիմա էլ կրկնում եմ:

Կա Սահմանադրության 213 հոդված․ որով կարգավորվում է ՍԴ մինչև նոր Սահմանադրությունն ընդունելն նշանակված անդամների անցումային շրջանում պաշտոնավարելու կարգը։ Այդ հոդվածը կարելի է փոփոխել ԱԺ ձայների 2/3-ով ՝ 88 ձայնով:

Դիցուք հոդվածը կարելի է փոփոխել այսպես, ՍԴ նախկին անդամները, որպես ՍԴ դատավորի թեկնածու, առաջադրվում են և շարունակում են պաշտոնավարել (12 տարի դատավորների, և 6 տարի դատարանի նախագահի համար) ԱԺ-ի կողմից ընտրվելու դեպքում:
ԱԺ Իմ Քայլը դաշինքը ունի 88 պատգամավոր:
Հիմա հռետորական հարցս:

Եթե ԱԺ <<ԻՄ ՔԱՅԼԸ>> դաշինքը, իրո՞ք ցանկանում է ազատել ՍԴ-ն, նախկին ռեժիմի մնացորդներից, ի՞նչու իր 88 ձայնով չի կատարում Սահմանադրության 213 հոդվածի փոփոխություն, այլ շարունակում բռնաբարել իրավաբանությունը և խայտառակել իշխանությանը, իր անհեռատես, անիմաստ նախաձեռնություններով:

ՈՒՂԻՂ ԽՈՍՔԸ, ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ ԵՆ ԱՍՈՒՄԱյսօր Սահմանադրական դատարանը մերժեց վարույթ ընդունել Ազգային ժողովի դիմումը՝…

Posted by Artak Galstyan / Արտակ Գալստյան on Monday, October 14, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ