Պրեմիերա. Սարինա Քրոս — «Հեռանալ չեմ կարող»

Սարինե Սաղերյան (սեպտեմբերի 27, 1994, Բեյրութ, Լիբանան), ավելի հայտնի որպես Սարինա Քրոս, հայկական արմատներով երգչուհի։ Սարինան լայն ճանաչում է ձեռք բերել հունական հայտնի “STIN YGEIA MAS RE PAIDIA” հեռուստանախագծին մասնակցելուց հետո, որտեղ հույն երաժիշտներ Կոստանտինուս և Մաթեոս Ծախուրիդիս եղբայների հետ կատարել է հայկական ժողովրդական «Բինգյոլ», արաբական «فوق النخل» և հունական «An eisai ena asteri» երգերը, որոնք մեծ տարածում են գտել հատկապես Հունաստանում, Հայաստանում և Լիբանանում՝ տարբեր սոց-ցանցերում հավաքելով ավելի քան 10 միլիոն դիտում:

Սարինան 2017 թ. ամռանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող Ծախուրիդիս եղբայների համերգի հատուկ հյուրն էր, որտեղ կատարեց 8 երգ, ներառյալ հայկական «Աշխարհում սիրել եմ քեզ»,  «Դլե Յաման», «Թամամ Աշխարհ», «Բինգյոլ» երգերը: 2017 թ. հուլիսին Սարինա Քրոսն առաջին անգամ այցելեց Հայաստան։

Տեսանյութը ստորև…

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ