![]()
Քիմ Քարդաշյանի եռօրյա այցն ավարտվել է, սակայն դրա շուրջ քննարկումները շարունակվում են մինչ այժմ: 38-ամյա հայուհին պատմական հայրենիքում էր երկրորդ անգամ, որտեղից, դատելով նրա հրապարակումներից, հեռացել է ջերմ տպավորություններով:
«Դեռ չեմ կարողանում մոռանալ` որքան հրաշալի է Հայաստանը: Էրիկ Էսրաիլյան, շնորհակալ եմ այսքան ապշեցող հիշողություններ կերտելու համար: Շնորհակալ եմ, նախագահ Սարգսյան, մեզ ընդունելու համար»,- Instagram-յան էջում գրել է Քիմը: Հրապարակմանն առաջիններից արձագանքել է SOAD խմբի մենակատար, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը:
![]()
Նա եւս WCIT համաշխարհային համաժողովի օրերին Հայաստանում էր: «Հրաշալի է: Շնորհակալություն, Քիմ Քարդաշյան»,- գրել է նա:
![]()
![]()