«Հավաքվել է 1 միլիոն դոլար, որի զգալի մասն ուղղվելու է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների խնդիրների լուծմանը». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

«Ժնևում ներկա ենք գտնվել Շվեյցարական Կարմիր խաչի՝ Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին։ Հավաքվել է 1 միլիոն դոլար, որի զգալի մասն ուղղվելու է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների խնդիրների լուծմանը։»

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 12-ին Ժնևում մասնակցել է Շվեյցարական կարմիր խաչի (ՇԿԽ) ավանդական բարեգործական գալա երեկոյին, որն այս տարի նվիրված էր Հայաստանին և անցկացվեց «Պայծառացնենք մեր տարեցների կյանքը» խորագրի ներքո։ Երեկոյին ներկա է գտնվել Ն.Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Գալա երեկոյի հասույթի զգալի մասն ուղղվելու է հոգալու Հայաստանում տարեց մարդկանց ու հաշմանդամների կարիքները, աջակցելու այս առումով մեր երկրի կողմից իրականացվող գործունեությանը։

Նախանշված բարեգործական առաքելությունն իրականացնելու համար, Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչները տարեսկզբին այցելել են Հայաստան` տեղում ծանոթանալով իրավիճակին, ուրվագծելով իրենց ծրագրերը, մտքերի փոխանակում ու աշխատանքների համադրում իրականացնելով հայաստանյան իրենց գործընկերների հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ