«Քաղաքական մակաբույծները Ալիեվի հուժկու պատասխանից հետո անցում են կատարել Էրդողանի մեծարման…». Գարիկ Ղազարյան

Գարիկ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արթուր Դանիելյանի գրառմանը.

Քաղաքական մակաբույծները Ալիեվի հուժկու պատասխանից հետո անցում են կատարել Էրդողանի մեծարման եւ սրբացման գործընթացին: Խմբակի որոշներն էլ ասում են. քրդերի ջարդը սեւ ու սպիտակի բաժանման արդյունքում եղավ, նույն խմբակը ցանկանում է սպանել ոմն «պողոսին»:

Լավ, ինչքա՞ն անմեղսունակ ու վիժվածք պիտի լինի մարդ, որ այսքան թրքածին ու բացահայտ հակահայկական քարոզչությամբ զբաղվի սեփական երկրում սեփական ժողովրդի դեմ, չնայած այս երկիրը ու ժողովուրդը նրանց նմանների կարիքը հաստատ չունի:

Ինձ շատ անհանգստացնում է առաջնահերթ Իշխանության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների քաղաքակրթության քողի տակ ծվարած լռությունը , իսկ ամենից շատ ` ընդդիմադիր բեւեռում գտնվող քաղաքական ուժերի` մասնավորապես ԲՀԿ-ի, սրանց ցուցաբերած տարաբնույթ օժանդակությունները:

Ուշքի եկեք Տիկնայք եւ Պարոնայք!!!

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ