Եթե մեկ տարի առաջ՝ սեպտեմբերին Դուշանբեում տեղի ունեցավ…

ԱՊՀ պետությունների ղեկավարների Դուշանբեի հավաքից մեկ տարի անց Աշգաբադում տեղի ունեցած հավաքը որոշակիորեն վկայեց արցախյան գործընթացում անցնող մեկ տարվա որոշակի տրանսֆորմացիայի հանգամանքը, արձանագրված միտումները:

Եթե մեկ տարի առաջ՝ սեպտեմբերին Դուշանբեում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումն ու զրույցը, որի արդյունքը սահմանային իրավիճակի աննախադեպ հանգստացումն էր, որը, մեծ հաշվով, մինչ այժմ էլ առկա է՝ առանձին լարվածության օրերով անգամ, ապա մեկ արդեն ընթացիկ տարվա հոկտեմբերին Աշգաբադում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքին Ալիևի մեղադրանքները Հայաստանին և դրանց Նիկոլ Փաշինյանի շատ կոշտ ու համարժեք պատասխանը Դուշանբեի հակապատկերն էին:

Այդպիսով, մեկ տարի անց մեկ արձանագրում ենք Փաշինյան-Ալիև փոխհարաբերության կամ դիրքորոշումների նկատելի կոշտացում, ինչը բնականաբար արտացոլելու է նաև, այսպես ասած, կարգավորման գործընթացում եղած շարժը:

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ