Իրականում ի՞նչ շահեց Հայաստանը WCIT-2019-ից

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` պատմական հայրենիք կատարած առաջին այցից հետո Հայաստանը հայտնվեց համաշխարհային նորությունների թրենդներում և որոնողական ամենաշատ հարցումների թվում։

Փոքր երկրի մասին գրում էին այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են Daily Mail–ը, Daily News–ը, New York Times–ը և այլն։ Մասնագետների հաշվարկներով` նման PR-ը երկրին մի քանի տասնյակ միլիոն դոլար կարժենար, գրում է Sputnik Armenia-ն:

Google Trends–ի տվյալներով` 2015 թվականին Armenia բառի հարցումը Google որոնողական համակարգում մեկ շաբաթվա ընթացքում աճեց 60%–ով։ Ավելի հատկանշական է այն, որ «Where Is Armenia» արտահայտության հարցումն աճեց 7,5 անգամ։ Ամենակոպիտ հաշվարկներով` հայրենիք Քիմ Քարդաշյանի  այցելության ժամանակ  Wikipedia–ում Հայաստանի էջ էր այցելել շուրջ 35 հազար լրացուցիչ ընթերցող։

Ի՞նչ կշահի Հայաստանը այդ տեսանկյունից WCIT-2019 ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումից հետո, որի շրջանակում Երևանն ընդունեց այնպիսի հայտնիների, ինչպիսին Քիմ Քարդաշյանն է, որը ժամանել էր երեխաների, զարմիկների և ավագ քրոջ` Քորթնիի ուղեկցությամբ, ամերիկահայ գործարար, Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և աշխարհահռչակ ռոք–երաժիշտ, SOAD խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ