«Պատրաստ եմ աշխատանք եւ ապաստան տրամադրել սիրիահայ՝ մինչեւ 10 հոգանոց ընտանիքի…». Ռաֆայել Երանոսյան

Դերասան, շոումեն Ռաֆայել Երանոսյանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել սիրիահայ ընտանիքի, եթե որոշում կայացվի նրանց տեղափոխել Հայաստան: Այս մասին դերասանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում.

«Եթե պետությունը մեր հայրենակիցներին Սիրիայից տեղափոխի Հայաստան, ես պատրաստ եմ տրամադրել ապաստարան մի մեծ ընտանիքի (մինչև 10 հոգի), նաև կապահովեմ աշխատանքով մեր գյուղում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Սիրիայում թուրքական օդուժը մարդասիրական ավտոշարասյուն է ռմբակոծել, ինչի արդյունքում առնվազն 11 զոհ կա:

Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, հարձակման ենթարկված շարասյան կազմում եղել են նաև բժիշկներ և լրագրողներ: Զոհերից առնվազն երեք ֆրանսիացի և բրազիլացի լրագրող են: Վիրավորների թիվը հասնում է 80-100-ի:

Ավտոշարասյունը շարժվել է դեպի սիրիական Ռաս-էլ-Այն քաղաք:

Եթե պետությունը մեր հայրենակիցներին Սիրիայից տեղափոխի Հայաստան,ես պատրաստ եմ տրամադրել ապաստարան մի մեծ…

Posted by Rafael Yeranosyan on Sunday, October 13, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ