Թուրքիան Սիրիայում մարդասիրական ավտոշարասյուն է ռմբակոծել

Սիրիայում թուրքական օդուժը մարդասիրական ավտոշարասյուն է ռմբակոծել, ինչի արդյունքում առնվազն 11 զոհ կա:

Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, հարձակման ենթարկված շարասյան կազմում եղել են նաև բժիշկներ և լրագրողներ: Զոհերից առնվազն երեք ֆրանսիացի և բրազիլացի լրագրող են: Վիրավորների թիվը հասնում է 80-100-ի:

Ավտոշարասյունը շարժվել է դեպի սիրիական Ռաս-էլ-Այն քաղաք:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հայտարարել էր, որ թուրքական ուժերը Սիրիայում են, քանի որ Բաշար Ասադը չի կարողանում լուծել ահաբեկիչների հարցը: Էրդողանը պնդել է, թե հավակնություններ չունի սիրիական հողերի մասով, ընդհակառակը՝ ցանկանում է օգնել սիրիացիներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ