![]()
Ալլա Պուգաչովայի երկրպագուները Instagram-յան ֆան էջում 50-ամյա վաղեմության լուսանկար են հրապարակել, որն արվել է երգչուհու առաջին հարսանիքի ընթացում՝ մինչ այժմ հրապարակվածներից միակը։
Ալլան ամուսնացել է կրկեսի արտիստ Միկոլաս Օրբակասի հետ։ Երգչուհու նախկին ամուսնու խոսքով՝ Մոսկվայի ՔԿԱԳ-ում իրենք հարսանեկան լուսանկարչի ծառայություն են պատվիրել։
Ավելի ուշ նա նորապսակներին չորս լուսանկար է փոխանցել։ Դրանցից միայն մեկն է պահպանվել։ Զույգը միասին է եղել մինչեւ 73թ.-ը։ Այդ միությունը Պուգաչովային դուստր է նվիրել՝ Քրիստինա Օրբակայտեին։ Հրապարակված հարսանեկան լուսանկարում Միկոլասը 24 տարեկան է, Ալլան՝ 20։
![]()
![]()