«Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ…». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ եղանակն այս շաբաթ չի ցրտի:

«Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ։

Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-16-ին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 16-ին օդի ջերմաստիճանը կհասնի +27…+28 աստիճանի։ Վայելեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրենյանը:

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ