![]()
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին բավականին աղքատիկ է ներկայացրել իր ունեցվածքը։ Մեր ձեռքի տակ են հայտնվել ՍԴ նախագահի անշարժ գույքերի և դրանք թաքցնելու մասին բավականին ուշագրավ տեղեկություններ։
Մասնավորապես մեր տեղեկություններով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բնակվում է Երևանի փոքր կենտրոնում՝ Բուզանդի փողոցում գտնվող բավականին մեծ և ընդարձակ բնակարանում, որի 213.5 քմ մակերեսը ձևակերպված է իր անունով և այն գնել է 2013 թ-ին 83 մլն դրամով, իսկ մյուս՝ 65.8 քմ մակերեսը, որը գնել է 27 մլն դրամով ձևակերպել է կնոջ քրոջ անունով։
Հետաքրքիրն այն է, որ այս բնակարանի 1 քմ-ի արժեքը, ըստ պայմանագրի ստացվում է 830 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, բայց մեզ հայտնի է դարձել, որ Բուզանդի փողոցում գտնվող բնակարանների 1քմ-ի շուկայական արժեքը 2013թ․ եղել է 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Բացի այդ, Թովմասյանն իր այս ընդարձակ բնակարանը շքեղ վերանորոգել է և կահավորել։
![]()
Տեսանյութը ստորև…
Նյութի Աղբյուր՝ https://www.1in.am/2640629.html
![]()