Բալասանյանը միացել է նաև Քոչարյանին աջակցող հայտարարությանը, որով երկրորդ նախագահը…

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ, «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, Դուք ավելի վաղ անդրադարձել էիք Վիտալի Բալասանյանի քաղաքական գործունեությանը, նրա նախկին ու ներկա հայտարարությունների տարբերություններին։ Այժմ այս կոշտ հռետորաբանությունը, նաև սպառնալիքները ՀՀ իշխանությունների հասցեին ինչո՞վ կպայմանավորեք, արդյոք տեղավորվո՞ւմ է նախընտրական, ներքաղաքական զարգացումների մեջ։

– Իհարկե, այդ բոլոր հայտարարությունները, իմ կարծիքով, կատարվում են անձամբ Սերժ Սարգսյանի հրահանգով։ Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը այդ հայտարարությունից մի քանի օր առաջ Ստեփանակերտում էր, հանդիպել է թե՛ Բալասանյանի և թե՛ մյուս ուժայինների հետ։ Այնպես որ՝ այս ամենը համակարգվում է Սերժ Սարգսյանի կողմից և, այո՛, հետապնդում է ներքաղաքական նպատակներ։

Ավելի կոնկրետ՝ ուշադրություն գրավել, դիրքավորվել որպես Նիկոլ Փաշինյանի գլխավոր հակառակորդ Արցախում ու փորձել իր շուրջը համախմբել բոլոր այն մարդկանց, որոնք գոհ չեն ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականությունից։ Ինչպես նաև սադրել ՀՀ իշխանություններին տարբեր անհավասարակշիռ քայլերի դիմել, տարբեր անհամաչափ արձագանքներ ստանալ, ինչը նրանք իհարկե չպետք է իրենց թույլ տան։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ