![]()
Եվրո 2020-ի ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չկարողացավ հաղթել թույլ Լիխտենշտեյնին: Քիչ առաջ 7-րդ տուրի շրջանակներում մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղաց: Հանդիպումն ավարտվեց 1:1:
Խաղի հենց սկզբից ՀՀ-ն գնդակին տիրելու ցուցանիշով զգալիորեն գերազանցում էր մրցակցին: 19-րդ րոպեին առավելությունը նյութական դարձրեց Տիգրան Բարսեղյանը: Նա աչքի ընկավ հեռահար հարվածով:
Հայաստանի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը գերհարձակվողական կազմ էր դաշտ դուրս բերել, բայց թիմը ոչ միայն այլեւս հաջության չհասավ ընտրական J խմբի հետնապահի դեմ խաղում, այլեւ բաց թողեց: 72-րդ րոպեին տանտերերի պատասխան գնդակը խփեց Յանիկ Ֆրիկը: Հանդիպման ավարտին մոտ Լիխտենշտեյնի դարպասապահը ստիպված եղավ ջանքեր գործադրել իր թիմին փրկելու համար, եւ դա նրա մոտ ստացվեց: Խաղն այսպես էլ ավարտվեց՝ 1:1:
Խմբի հետնապահի դեմ խաղում այս սայթաքումը կարող է ճակատագրական լինել ուղեգրի համար պայքարում: Մինչեւ այս հանդիպումը ուղեգիր տվող 2-րդ տեղի համար պայքարում ՀՀ գլխավոր մրցակից Ֆինլանդիան պարտվել էր Բոսնիա եւ Հերցեգովինային (4:1): Հաղթելով Լիխտենշտենին Հայաստանը ֆինների դեմ խաղին կմոտենար նրանց հետ հավասար 12 միավորով ու 3-րդը կլիներ միայն լրցաուցիչ ցուցանիշներով: Իսկ այսպես 10 միավորով 3-րդն է: Նույնքան ունի Բոսնիա եւ Հերցեգովինան, որը 4-րդն է լրացուցիչ ցուցանիշներով:
Հայաստանն 8-րդ տուրի շրջանակներում Ֆինլանդիային կհյուրընկալվի հոկտեմբերի 15-ին:
աղբյուրը՝ ArmTimes
![]()