![]()
Նիկոլ Փաշինյանն մասնակցում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին։
Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է երկրի տնտեսական ընթացիկ իրավիճակին ու ընդգծել, որ այս տարին առաջին տնտեսական ամբողջական տարին է, որում իր գլխավորած կառավարությունը հանդիսանում է տնտեսական իրավիճակի քաղաքական պատասխանատուն:
«Այս տարի մենք, ըստ ամենայնի, կունենանք պլյուս-մինուս 7 տոկոս տնտեսական աճ, ինչը կարևոր է և բավականին բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում: Իհարկե, հասկանալի է, որ այդ աճն այն ցուցանիշը չէ, որից պետք է շատ երջանիկ զգանք: Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ ունենք, իրական են և կարող են դառնալ իրականություն:
Դրա մասին է վկայում նոր եվրոբոնդերի թողարկման հաջողությունը, որը Հայաստանի տնտեսական միջազգային իմջի առումով կարևոր է: Կարևոր է արձանագրել, որ 2015 թվականի համեմատ ֆինանսական միջոցների հասնելիության երեք տոկոսանոց կրճատում ունեցանք, այսինքն՝ մեր երկրի համար տոկոսները բարելավվեցին»,— ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, թողարկվել է 500 մլն դոլարի եվրոբոնդեր, սակայն դրանց իրական պահանջարկը հասել է 2 մլրդ դոլարի: Կառավարության ղեկավարը նշել է, որ ռազմավարական պլանավորման առումով կարևոր է ստեղծել Հայաստանը վերափոխող մեգանախագծեր, քանի որ դրանք այսօր ֆինանսավորելու հնարավորություն կա:
![]()