«Գյուղերում դրսի զուգարանների կուլտուրան պետք ա ընդհանրապես դուրս գա…». վարչապետ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, խոսելով ենթակառուցվածքների մասին, անհրաժեշտ է համարել, որպեսզի կոնկրետ ներդրումային ծրագրերի դեպքում պետությունը ստանձնի տվյալ ներդրումային օբյեկտ տանող ավտոճանապարհի կառուցման պատասխանատվությունը: Վարչապետը նշել է, որ գալիք տարվա պետական բյուջեի մեջ այդ սկզբունքը պետք է ներառվի:

«Դա կլինի նաև մեր վերաբերմունքի արտահայտումը»,— ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով բիզնեսի «խաղի կանոնների» մասին` վարչապետը նկատել է, որ շատերն ասում են, թե դրանք պարզ չեն:

«Ցանկանում եմ նշել, որ խաղի կանոնները չորսն են` մի՛ գողացիր, դա վերաբերում է բոլորին և՛ պետական և՛ ոչ պետական պաշտոնյային: Եթե խանութի աշխատողը ՀԴՄ չի խփում` ինքը գող է, դա նույն է, որ պետական պաշտոնյան գողանա:

Կաշառակեր պաշտոնյան և ՀԴՄ չտրամադրող խանութը նույնն են: Հաջորդը` եղի՛ր արդյունավետ, յուրաքանչյուրը պետք է մի միավոր ծախսելու դիմաց աշխատի ավելի շատ արդյունք ստանալ, երրորդը` եղի՛ր նորարար, չորրորդը` եղի՛ր համագործակցող և թիմային: Վերջինը վերաբերում է գյուղացու և գործարարի հարաբերություններին: Եթե նրանք չարձանագրեն, որ իրենք գործընկերներ են, բան չի փոխվի: Խնդիրների լուծման ճանապարհը երկխոսությունն է»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ