«Եթե շեֆը գիշերամիզում էր, ապա Գառնուկ Ռամիլի Չիսանգյուլ բյուբլյուլ օղլու մոտ նաև ցերեկամիզություն է սկսվել»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Եթե շեֆը գիշերամիզում էր, ապա Գառնուկ Ռամիլի Չիսանգյուլ բյուբլյուլ օղլու մոտ նաև ցերեկամիզություն է սկսվել:

Սկսվել է այն բանից հետո, երբ Սասնա ծռերի Վարուժան Ավետիսյանը հայտարարել է ԱԱԾ-ն ապամոնտաժելու, լուստրացիա անցկացնելու, օտարեկրյա ագենտներին ՀՀ հատուկ ծառայությունից լիկվիդացնելու ու պետական մարմիններում աշխատելու իրավունքից զրկելու մասին: Տակը լցրել է: ԿԳԲ-իՇնիկը:

Գիտակցում է հետևանքները թե իր, թե որդու համար, ով սովորել է Ռուսաստանի ԿԳԲ-ի դպրոցում, վերոջում էլ պրիսյագ է տվել՝ «ծառայել հայրենիքին», ինչի մասին նա անձամբ ինձ «ավետեց» Ազգային ժողովի իմ աշխատասենյակում ու արժանացավ իմ քֆրտոց-ամոթանքին և ձայնը կտրեց ու թեման փոխեց:

Իսկ Ռուսաստանում ոչ մի հաստատությունում Հայաստանին ծառայելու երդում չեն տալիս: Հետո որդին վերադարձավ Հայաստան ու տեղավորվեց ՀՀ հատուկ ծառայություններում… Լեհաստանում ներկայիս իշխանությունն օրենք ընդունեց, որ ովքեր ժամանակին սովորել են Ռուսաստանի արտաքին քաղաքական, կուսակցական կամ հատուկ ծառայությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում, չեն կարող աշխատել Լեհաստանի ԱԳՆ-ում, հատուկ ծառայություններում և այլուր… Ու հարյուրավոր մարդիկ, այդ թվում մեր ընկերներ, հրաժարական տվեցին:

Հիմա՝ Իսանգյուլ բյուլ բյուլ օղլին անհանգստացած է լուստրացիայից, որդու ու այլոց կարիերայի ընդհատումից: Հիշել է, որ Վարուժանի ու այլոց հետ միասին ես էլ հանդիսանում եմ Լուստրացիայի գաղափարի կողմնակիցն ու 2011թ. Ազգային ժողովում հեղինակել եմ Լուստրացիայի մասին մայր օրենք ու հարակից օրենքների փաթեթ, որոնք հենվում են Լեհաստանի, Գերմանիայի, Բալթյան հանրապետությունների փորձի ու պրակտիկայի վրա:

Այդ ժամանակ էլ հաճախակի էր գալիս իմ աշխատասենյակ՝ գլուխը դնում դոշիս ու լաց լինում, թե որքան անտեսված ու չմոյի տեղ դրված է ինքը Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի ու իրեն անտերության մատնած Ռոբերտ Քոչարյանի կողմից: Հոնգուր-հոնգուր լաց էր լինում ու դժգոհում բախտից՝ փորձելով միավորներ վաստակել իմ մոտ, իմ միջոցով ինչ-որ ձևով կամուրջներ հաստատել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Տրտնջում էր, որ 5 տարի նախագահականի ներկայացուցիչն է Ազգային ժողովում, բայց գեթ մեկ անգամ Սերժ Սարգսյանն իրեն չի հանդիպել: Տրտնջում, բամբասում էր նախագահի աշխատակազմի ղեկավարից, ու բոլորից… Հիմա նախկին տերերի համար բայաթի է կանչում: Բայց նաև վախվորած հորդորում էր առաջ չքաշել Լուստրացիայի մասին օրենքը… Գիտակցում էր հետևանքները, որ հանրությունը իմանալու է ճշմարտությունը մեր երկրի դեմ աշխատող բոլոր օտարերկրյա գործակալների մասին: Ու առավել ահաբեկվեց, երբ ամիսներ առաջ որպես Հանրային խորհրդի անդամ դիմեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանին երկրում լուստրացիա անելու առաջարկով, որը իմ համար անսպասելի լայն հանրային աջակցություն ստացավ:

Հիշել է դա ու վերջին հոգեվարքի մեջ է: Բայց սա ամենը չէ իր անպատիվ անցյալի մասին: Թող ԱԱԾ-ն այս ուղարկածս գործը քննի, շատ ավելի դաժան բան կա, որով նա սայթաքելու է կռուպնի: Ու նրան որ ֆեյսբուքում ֆեկքերի տակ թաքնվելն է փրկելու, ոչ իմ ընտանիքի հանդեպ հայհոյախոսություն, լածիրակությունը: Համբերի, Չիսանգյուլ բյոլ բյուլ օղլի: Ես էլ հո քո վրա ձվեր չեմ նետելու: Դրանք ափսոս են:

Եթե շեֆը գիշերամիզում էր, ապա Գառնուկ Ռամիլի Չիսանգյուլ բյուբլյուլ օղլու մոտ նաև ցերեկամիզություն է սկսվել: Սկսվել է այն…

Posted by Styopa Safaryan on Friday, October 11, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ