![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը.
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երեկ նրան մի խնդրանքով էի դիմել, որը կարեւոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության տեսակետից:
ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար»:
Երկու երկրների առաջնորդներն, ի շարունակություն երեկ Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի, քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։
![]()