![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր Սասունիկում «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակներում կազմակերպված էսպոյի ժ-ամանակ տաղավարներից մեկում նվեր ցանկացան տալ:
«Խնդրում եմ՝ էս պահից եկեք դադարեցնենք էդ նվեր տալը»,- ասաց վարչապետը՝ հորդորելով այդ նվերն իր անունից ուրիշին տալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովում ելույթ ունենալով, նշեց, որ համաժողովը լավ առիթ է՝ խոսելու տնտեսական իրավիճակի մասին: Նա ընդգծեց՝ 2019 թ. առաջին տնտեսական ամբողջական տարին է, որտեղ այս կառավարությունը հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հանդիսանում է տնտեսական իրավիճակի քաղաքական պատասխանատուն: Նա խոսեց մի քանի փաստերի մասին:
Փաշինյանը հայտնեց, որ 2019 թ. համեմատությամբ 4 տարվա ընթացքում ֆինանսական միջոցների հասանելիության 3 տոկոս կրճատում է եղել, այսինքն՝ այդքան տոկոս բարելավում ունեցանք: Նա կարևորեց Հայաստանը վերափոխող մեգանախագծերի ստեղծումը, ասաց, որ այսօր դրանց համար ֆինանսական հնարավորություն կա:
Ծանոթանում եմ էքսպո ցուցահանդեսում ներկայացված Արագածոտնի մարզի տեղական արտադրանքին։
Ծանոթանում եմ էքսպո ցուցահանդեսում ներկայացված Արագածոտնի մարզի տեղական արտադրանքին։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, October 12, 2019
![]()