Քիմ Քարդաշյանի ուրույն ոճը` հայաստանյան այցի ժամանակ

Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես աշխարհահռչակ հայուհու հայրենիքում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Ընդ որում, երկրպագուներն ակտիվորեն հետեւում էին ոչ միայն Քիմի հայաստանյան առօրյային, այլեւ ընտրած հուգուստին:

Այցի առաջին օրը Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները երեխաների հետ ուղեւորվեցին Էջմիածին, որտեղ Մայր տաճարում մկրտվեցին եւ մկրտեցին նաեւ զավակներին:

Այդ օրը Քիմը նախընտրել էր մարմինն ընդգրկող երկար դարչնագույն զգեստ, իսկ երեխաների համար՝ սպիտակ հագուստ:

Քարդաշյանները երեւանյան այցի ժամանակ եղան նաեւ Ծիծեռնակաբերդում՝ հարգանի տուրք մատուցելու 1915 թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Քիմ Քարդաշյանին հուշահամալիրի մոտ ֆիքսեցինք սեւ շապիկով եւ կաշվե երկար շրջազգեստով, որը դիմացի հատվածում աչքի էր ընկնում յուրահատուկ բացվածքով:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ