![]()
Վերջին շրջանում Նազիկ Ավդալյանը ակտիվ է սոցցանցերում և հաճախ է լուսանկարներ հրապարակում Ինստագրամում: Նա 2018 թվականին ավարտեց մարզական կարիերան, փակեց այդ էջը և նոր կյանք սկսեց: Շատերը նրան ընկալում էին որպես ծանրամարտուհի և չէին պատկերացնում կանացի կերպարում: Նա ջերմ ընտանեկան լուսանկարներ է հրապարակում, որոնք շատ հետաքրքիր են նրա հետևորդների համար:
Նրա նոր կերպարը, նոր ոճը շատ է դուր գալիս նրա հազարավոր երկրպագուներին: Նազիկը իրեն նվիրել է որդու դաստիարակությանը: Նրա կարծիքով, կնոջ առաջին պարտականությունը լավ մայր և լավ կին լինելն է:
Բավականին երկար ժամանակ է, որ նա իրեն նվիրել է ընտանիքին և հատկանշական է, որ նրա որդին մի առիթով նշել է. «մայրիկիս մեդալներն ինձ պետք չեն», որ իր համար առավել կարևոր է, մայրիկի ֆիզիկական ներկայությունը:
![]()
Նազիկը չմերժեց որու խնդդրանքը և թողեց սպորտը: Նա նշել է, որ մեդալներն ու հաջողությունները իր համար շատ կարևոր ձեռքբերում են, բայց ամենամեծ ձեռքբերումը կյանքում զավակն է: Այժմ Նազիկն իրեն համարում է աշխարհի ամենաերջանիկ կանանցից մեկը: Գեղեցիկ ընտանիքն ապրում է միասին՝ տեսնելով որդու քայլերը և զբաղվելով նրա դաստիարակությամբ:
![]()
![]()