![]()
Գայա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Աննան ճիշտ ա. Էս մարդը դադար չունի , հանգիստ չունի: Հա, կարող ա մեկ-մեկ համը հանում ա, մեկ-մեկ իր կարգավիճակին համահունչ չի պահում իրեն, բայց էս մարդը մեջտեղից ճղվում ա , որ լավ լինի:
Եվրոպացի տուրիստների համար գիդ ա դառնում, Ալիևին պատմության ու ազնվության դաս տալիս, Պուտինի մեջ մարդկություն մտցնում, գյուղացու համար ճամփա սարքում, ձեռքերը սեղմում, որ մի քիչ էտ մարդիկ էլ մարդ զգան, թալանչիների հետ կռվում, Քիմի հետ յոլա գնում, Լոս Անջելես հասնում` մերոնց հետ կանչում տուն, տո քչից-շատից բանակին օգնում` թոշակառուներին ու դասատուներին:
Ոհմակների եք բաժանվել, էս մարդու վրա եք հարձակվել: Ոչ թամամ թիմ ունի, ոչ թամամ փորձ ունի, ոչ ազնվական տոհմից ա, որ Վովան իշխանություն ա նվիրել ինքն էլ մսխի. սաղ կյանք րեպրեսիաների, բանտերի, չքավորության միջով անցած մարդ, որը հասնելով իշխանության չի հղփացել, չի չարացել, իրեն սաղից բարձր չի դասել:
Իշխանության էլ արյունով չի հասել , Պուտինի ոտքերն ու դեսպատների դեմը չի պաղատել իշխանություն։ Ինքն իր ժողովրդի հետ բաց ձեռքերով ազատել է մեր երկիրը :
Հարց չկա, լիքը սխալվում ա: Բայց մարդը երկիրն ա զգում, սիրում:
Փորձում ա նվիրվածությամբ ու աշխատասիրությամբ լրացնել բացթողումները։ Մի գյուղացի մոտը պատմում ա դարդերն ու ցավերը զգացվում ա, որ սրտնեղում ա։ Ձևական չէ է , այլ իրոք զգացվում ա, որ ցավ ա իրա համար դա:
Նույնն էլ էսօր հենց Ալիևը խոսեց միանգամից թռավ դեմքին, մեջը չտարավ: Չզսպեց։
Լավ մարդ ա մեր վարչապետը ու էլի եմ ասում ու կասեմ. թույն երկիր ա կառուցում: Երազանքի երկիր ա կառուցում։ Մարդու համար երկիր, օրենքի երկիր, հայերի երկիր։
@Carlos Los Raisyan
Աննան ճիշտ ա. Էս մարդը դադար չունի , հանգիստ չունի: Հա, կարող ա մեկ-մեկ համը հանում ա, մեկ-մեկ իր կարգավիճակին համահունչ…
Posted by Գայա Խաչատրյան on Friday, October 11, 2019
![]()