«Հայաստանում երբևէ նման որակի ճանապարհներ չէին եղել…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

Երեկ գործերով ուղևորվել էի Թբիլիսի: Երևանից Թբիլիսի գնացի Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհով:

Անկեղծ ասած զարմացած էի, ճանապարհի բավականին երկար հատվածներ ամբողջովին հիմնանորոգվել էին:

Կային հատվածներ, որտեղ աշխատանքները դեռ շարունակվում էին, և անզեն աչքով պարզ տեսանելի էր աշխատանքների որակը՝ ասֆալտի շերտի հաստությունը, ասֆալտբետոնե ծածկը, տեղադրվող ազդանշանային համակարգերը…

Ոսկեպար գյուղի մոտ հայ-ադրբեջանական սահմանով անցնող վտանգավոր ճանապարհը շրջանցելու համար հսկայական աշխատանքներ են կատարվում…

Ոսկեպար- Բաղանիս ճանապարհը շրջանցող ռազմավարական նշանակության նոր ճանապարհ է կառուցվում:

Իսկ ճանապարհի այն հատվածները, որտեղ հիմնանորոգման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են, կարելի է փաստել որ ունենք գրեթե իդեալական ճանապարհ:

Ճանապարհը կարծես հայելի լիներ, ու եթե չլիներ մեքենայի շարժիչի ու խլացուցիչի ձայնը, կթվար թե ընթացող (այն էլ արագ) մեքենան կանգնած է:

Թերևս մի բան կարող եմ ասել, որ Հայաստանում երբևէ նման որակի ճանապարհներ չէին եղել…

Երեկ գործերով ուղևորվել էի Թբիլիսի: Երևանից Թբիլիսի գնացի Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհով:Անկեղծ ասած զարմացած…

Posted by Taron Chakhoyan on Friday, October 11, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ