«Ինձ թվում է, որ չգիտեք ձեր պարտականությունները ու գերատեսչության դերը հետհեղափոխական Հայաստանում…». բաց նամակ ՊԵԿ նախագահ Անանյանին

Խոսքս ուղղում եմ պատկան մարմիններին՝ ավելի կոնկրետ ՊԵԿ-ին ու ավելի կոնկրետ ՊԵԿ-ի նախագահ պրն. Անանյանին։

Պարո՛ն Անանյան, արդեն մեկ և ավել մի փոքր կառավարում եք ՊԵԿ-ը, ինձ թվում է, որ չգիտեք ձեր պարտականությունները ու գերատեսչության դերը հետհեղափոխական Հայաստանում։

Ուրեմն ասեմ՝ ՊԵԿ նշանակում է՝ Պետական եկամուտների կոմիտե, դուք եք ապահովում դեպի պետություն գանձվող հարկերը, որը ոչ բոլոր տեղերում եք ապահովել։ Արդեն տևական ժամանակ   է սոց․ ցանցում շատ ու շատ ընկերներից ստանում եմ հաղորդագրություններ, որ աշխատում են մասնավոր <<սեփականություն>> հանդիսացող գործարաններում :

Ես նույնպես աշխատում եմ նմանատիպ գործարանում, և բոլորս ականատես ենք լինում ապօրինությունների սկսած, որ խախտվում են աշխատանքային իրավունքները, վերջացրած նրանով, որ կան շատ չգրանցված աշխատողներ, ինչպես նաև աշխատավարձների ուշացում, ոչ ճշգրտված աշխատանքային գրակիկ և այլն: Կոչ եմ անում, նաև պահանջում եմ՝ ամբողջ Հայաստանի տարածքով անհապաղ սկսել ստուգումներ և բոլորին բերել օրինական դաշտ․ դուք և ձեր աշխատողները դրա համարեք ստանում աշխատավարձ։

Ձեզ գործուղղել ենք այդ պաշտոնին, որ աշխատեք, ոչ թե ձեր հին կապերը պարտակեք ստվերում, կամ եթե չեք պարտակում, ուրեմն մատնվել եք անգործության։ Հայաստանում միայն խանութները կամ սուպերմարկետները չեն , կան նաև այլ գործունեությամբ զբաղվող կազմակերպություններ ու մարդիկ,  բիզնեսններ ու բիզնեսմեններ:

Հ.Գ․ Աչք չենք փակելու՝ ժամանակն է մտքի ու մտածողության հեղափոխության․ կա օրենք, կա իրավապահանջություն։

Սիրելի՛ հայրենակիցներ, պահեք ձեր իրավունքները ու իմացեք ձեր իրավունքների սահմանափակումնները, միայն այս պարագայում կարող ենք ունենալ լավ ու հզոր Հայաստան : Բոլոր գործարարններին սթափության կոչ եմ անում՝ դու՛ք Զինվորից ու ծերերից, հաշմանդամներից ու շատ վատ վիճակով ապրող ընտանիքներից եք խլում ու թաքցնում….

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ