Նա առաջարկում է ոչ թե կռիվ անցյալի ու ներկայի, այլ համազգային քննարկում ապագայի շուրջ…

Սիրիայի հյուսիսում ռազմական ներխուժմամբ Թուրքիան որոշակիորեն նվազեցրեց այն աղմուկը, որ Հայաստանում առաջացրել էր Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն իր հայտնի հայտարարություններով: Սակայն Բալասանյանի հայտարարությունների արձագանքը դեռ լսվելու է:

Առավել եւս, որ նախօրեին դատախազությունը հայտնել էր, որ հարցազրույցի տեսանյութը ուղարկել է ԱԱԾ, ուսումնասիրելու համար:

Մինչ այդ, տարբեր արձագանքներից, տարբեր խմբեր եւ շերտեր ներկայացնող աղբյուրներից աստիճանաբար ուրվագծվում է Բալասանյանի հայտարարության շարժառիթը, թե ինչու՞ նրա աղմկոտ հարցազրույցը «զուգադիպեց» Արցախից ստացված մեկ այլ տեղեկության հետ: Խոսքը Արցախի նախագահի 2020 թվականի ընտրությանը Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի մասնակցելու որոշման մասին է:

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ