Համացանցում հայտնվել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի սարսափելի ավտովթարի կադրերը

Հրապարակվել են (IBF) և (WBC) վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Էրոլ Սպենսի սարսափելի ավտովթարի կադրերը: Դրանցում երևում է, թե ինչպես է մեծ արագությամբ ընթացող Սպենսի Ferrari-ն մի քանի պտույտ անում օդում և մխրճվում հարակից արգելապատնեշներին:

Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին, Դալլասում: Նշվում է, որ բռնցքամարտիկը կորցրել է մեքենայի կառավարումը: Վթարի ընթացքում Սպենսը դուրս է թռչել մեքենայից:

Նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Բժիշկների խոսքերով` նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ 29 տարեկան Էրոլ Սպենսը կարիերայի ընթացքում 26 հաղթանակ է տարել, ընդ որում` 21-ը` նոկաուտով և չի կրել ոչ մի պարտություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ