![]()
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացած տղաների լուսանկարչական ցուցահանդեսին:
«Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի մասին նախագահը հայտարարել էր 2019-ի հունվարին: Ծրագիրը կրում է «Հայրենիքի պաշտպան» անվանումը, որի իրականացման առաջին փուլում 11 երիտասարդներ ուսուցանել են լուսանկարչություն, օպերատորություն և համակարգչային մոնտաժ:
Ծրագիրը նպատակ ունի զինվորական ծառայության ընթացքում վնասվածք ստացած և հիվանդություն ձեռք բերած տղաներին ուսուցանել նոր հմտություններ: Տղաներից մեկն արդեն 3 ամիս է՝ աշխատում է հենց «Երևան իմ սեր» հիմնադրամում:
Նախագահ Արմեն Սարգսյանը կնոջ՝ Նունե Սարգսյանի հետ շրջել է ցուցահանդեսում, նայել նկարներն ու հույս հայտնել, որ ծրագիրը շարունակական կլինի, քանի որ արդյունքները գոհացնող են:
![]()