![]()
Հոկտեմբերի 10-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Սիրիայի հյուսիսում սկսած Թուրքիայի ռազմական գործողությունը, միջազգային հանրությանը կոչ անելով ցույց տալ Թուրքիայի այդ քայլին համարժեք վերաբերմունք:
Ըստ Փաշինյանի, Անկարայի գործողությունը հղի է մարդասիրական աղետի վտանգով, խորացնում է Սիրիայի ճգնաժամը, սպառնում է ազգային եւ կրոնական փոքրամասնություններին: Վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը այդ հարցով կանցկացնի դռնփակ նիստ, որտեղ կքննարկվի ստեղծված իրավիճակում Հայաստանի անելիքը:
Հայաստանը Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության պայմաններում իր անելիքը, քայլերը քննարկելու է խորհրդանշական օր: 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները:
![]()
Տեսանյութը ստորև…
Նյութի Աղբյուր՝ https://www.lragir.am/2019/10/10/483511/
![]()