Ամենակոռումպացված ոստիկանը՝ խոշոր չարաշահումների կենտրոնում

Ամենակոռումպացված ոստիկանը՝ 6-րդ վարչության պետի տեղակալ, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության արդեն նախկին պետ Միհրան Դավթյանը, որը Օսիպյանի ազատումից հետո ևս ազատվեց մեկ օր առաջ նշանակված՝ ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցչի պաշտոնից, պատրաստվում է դատական հայց ներկայացնել ՀՀ ոստիկանության դեմ՝ վիճարկելով իր ազատման հրամանը։

Միհրան Դավթյանի համառությունը շատ զարմացնող է, քանի որ, եթե ոստիկանությունը, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, կամ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մի քիչ հետևողական լինեն, ապա նվազագույնը մի քանի նոր քրեական գործեր կարող են հարուցվել Միհրան Դավթյանի նկատմամբ՝ պաշտոնական դիրքի չարաշահման փաստով։

Նման մի քանի դրվագ հայտնի է դարձել նաև մեզ։ Մասնավորապես, որ Դավթյանն իր գործունեության ընթացքում՝ 2018 թվականի մայիս ամսից, չարաշահելով պաշտոնեական դիրքը, իրեն ամրակցված 020 II 01 պետհամարանիշներով «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենան ծառայեցրել է իր և սեփական ընտանիքի կարիքներին։ Բացի դրանից՝ նա ոստիկանության 6-րդ վարչության բաժիններից մեկի վրա ձևակերպել է 233 II 01 «Տոյոտա Կորոլա» սպիտակ գույնի մեքենա, որը օպերատիվ համարներով կրկին շահագործվել է իր ընտանիքի կարիքների համար։

Տեսանյութը ստորև…

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ