![]()
Ռոբերտ Քոչարյանի մի քանի տասնյակ կողմնակիցներ հայտարարություն են տարածել, ստորագրահավաք սկսել ու պահանջում են փոխել նրա խափանման միջոցը: Արտառոց ոչինչ չկա, նորմալ է. մարդիկ, ովքեր նրա իշխանության տարիներին իրենց ավելի լավ են զգացել կամ անկեղծորեն հավատում են, որ նա անմեղ է, որոշել են ամեն գնով օգնել իրենց «հերոսին»:
Տարօրինակը թերեւս միայն հայտարարության տեքստն է: Դեռ մի կողմ թողնենք այն, որ մարդը, որը փաստաթղթեր ու ընտրություններ կեղծելով դարձել է Հայաստանի նախագահ, պաշտոնավարման տարիներին ահռելի հարստություն կուտակել, հետո էլ տասը զոհերի գնով իշխանությունը փոխանցել ընկերոջը ու հեղափոխությունից հետո, բնականաբար, հայտնվել ամբաստանյալի աթոռին, հռչակվում է քաղբանտարկյալ:
Հայտարարության մեջ ավելի մեծ զավեշտներ կան: Օրինակ՝ նշվում է, որ «նախագահ Քոչարյանի ազատ արձակումը համախմբվելու, հասարակական համերաշխությունը վերականգնելու ազդակ կդառնա»:
![]()
Տեսանյութը ստորև…
Նյութի Աղբյուր՝ http://www.armtimes.com/hy/article/17…
![]()