Սերժ Թանկյանի հետ սելֆիներ անելու համար հերթ էր գոյացել

WCIT 2019 համաժողովում իր ելույթից հետո Սերժ Թանկյանը հանդիպել է նաև երկրպագուների հետ:

Ստորագրությունների ու սելֆիների հերթ էր գոյացել դռների մոտ:

2020 թվականի հունիսին երաժիշտ, երգահան Սերժ Թանկյանն իր ռոք խմբի՝ System of a Down-ի հետ համերգային ծրագրով կլինի Երևանում: Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«2020 թվականի մայիս-հունիս ամիսներին նախատեսված է մեր խմբի եվրոպական շրջագայությունը, որին ավելացրել ենք նաև Երևանում կայանալիք համերգը: Փորձում ենք աշխատել, որ Երևանում մի լավ ներկայացում ունենանք»,- ասաց Թանկյանը:

Նշենք, որ երգիչն օրեր առաջ Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել և հայտնել, որ պատրաստվում են եվրոպական շրջագայության, և Հայաստանին բարեգործության համար գումար կփոխանցվի:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ