![]()
Դերասան Սերգեյ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձել է Վիտալի Բալասանյանի վերջին՝ աղմկահարույց հայտարարոթյունների:
Հիշեցնենք, որ Բալասանյանը նշեց, որ ուզում է մեկ բառ ասել, որը ժամանակին էլ ասել է, Նիկոլ Փաշինյանն էլ լսել է.
««Ցռան Վերգոյի» տպավորությունը Նիկոլ Փաշինյանինն է և իր կողմնակիցներինը, մենք ճանապարհ անցած մարդիկ ենք՝ անկախ մեր տարիքից, զբաղեցրած դիրքից և պաշտոնից, այսօր էլ մեր հնարավորությունները ներում են, որ, եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա»,- ասաց նա:
Բալասանյանը հայտարարեց նաև, որ 2016 թվականին ներել են այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում է՝ ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի:
«Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի»,- եզրափակեց նա:
Արցախը Հայաստան է և վերջ
Posted by SERGEY DANIELYAN (Yozh) on Wednesday, October 9, 2019
![]()