Մոնիկա Նազարյանի հիսաքանչ հայեցի կատարումը՝ «Հալալ էրա»

Շերամ — հայ գուսան–երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից: Սիրելով Գրիգորին ու նրա երգերը՝ ժողովուրդը նրան կոչում է «ուստա Գոքոր, իսկ «մետաքսանման» իր երգերի համար բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը նրան անվանում է աշուղ Շերամ։

Աշուղ Շերամը՝ Գրիգոր Տալյանը ծնվել է 1857 թվականի մարտի 20-ին Ալեքսանդրապոլում, Տալյաններ ազգանվամբ հայտնի գերդաստանում: Նրա հայրը աշուղ Քյամալու որդիներից Կարապետն էր: Ընտանիքում որոշել էին նրան արհեստի տալ փայտագործ վարպետի մոտ:

Իր ինքնակենսագրության մեջ Շերամը պատմում է, որ պատրաստում էին փայտե սնդուկներ, որոնց վրա պետք է աշակերտները փորագրեին զարդանախշեր: Վարպետը խստորեն հետևում էր, որ նրանք ճշգրտորեն վերարտադրեին օրինակով տրված նախշերը՝ առանց աննշան շեղման:

Իսկ Գրիգորը մտածում է, թե ինչու պետք է կրկնի միայն այդ նախշերը՝ առանց ստեղծագործելու և ավելացնելու նոր նախշեր: բայց, ինչպես հիշում է նա, վարպետը երբեք չէր ընդունում այդ նորամուծությունները և միշտ հակասությունների մեջ էին իրար հետ: Սա բնավորության մի կարևոր գիծ էր, որը հետագայում դրսևորվեց նաև Շերամի երաժշտական գործունեության ընթացքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ