«Մտավորական բառը սրանց հետ կապ չունի»․ Ալիս Սողոմոնյան

Ալիս Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՌԸ ՍՐԱՆՑ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ
Երբ Գարեգին Նժդեհն ասում էր, թե` «Մտավորականը ժողովրդի դարբինն է», նկատի ուներ ժողովրդի հոգսերով մտահոգ ճշմարիտ մտավորականներին:

Նժդեհը չէր պատկերացնում, անշուշտ, որ գալու է մի շրջան, երբ իրենց մտավորական համարող, անձնական բարեկեցությունը հանցագործի օգնությամբ կարգավորած մի քանի էգոիստներ, մոռանալով երկրի հոգսերը, մոռանալով տասնամյակով իրեն կեղեքած նախագահ կոչվածի հանդեպ ունեցած ժողովրդի արդարացի հակակրանքը, ցասումն ու վրդովմունքը, զուտ էգոիստական դրսևորումներից ելնելով` հանդես կգան այդ ոճրագործ ռոբ քոչարյանին պաշտպանելու հայտարարությամբ:

Եվ ովքե՞ր են իրենց «մտավորական» (այստեղ Ր տառը ինքնին ու համառորեն կոշտ Ռ-ի է ուզում վերածվել, բայց դե իմ բարեկրթությունը թույլ չի տա արձանագրել այն) կոչող այդ մի քանիսը, որոնց վարկանիշը ժողովրդի մոտ զերոյից էլ ցածր է: Նժդեհի մտքով կանցնե՞ր, որ ինչ-որ մի զորի բալայան, կամ ռազմիկ դավոյան, կամ, մանավանդ, մերուժան տեր-գուլանյան` ամոթ, աբուռ կորցրած, հանդես գան ամբաստանյալ մեկի պաշտպանությամբ, ում ժողովուրդն ատում է նույնքան, որքան ինքն էր ատում այդ ժողովրդին իր պաշտոնավարման բոլոր տարիներին:

Եթե քննենք զորի գայկովիչի (ռուսալեզու այս տարբերակով էին նրան կոչում կարիճ ռոբն էլ, սև կարդինալ սեռժն էլ) մոտեցումը, հասկանալի է, որ հիմա ռոբի բանտարկության փաստով վառված է ամբողջ 20 տարի ամենաթողության պայմաններում գտնված այդ կերպարը, որ ղարաբաղից եկած ու Հայաստանում իր ամեն ուզածը ստացել է, իրեն համարել է այդ երկուսի պալատում գտնվող նազիր-վեզիրներից վեր մի կերպար, որի անկուշտ ցանկությունների դեմ ոչ մի արգելք չի եղել:

Իսկ ռազմիկ դավոյանը, որ քոչարյան ռոբի նվեր իր շքեղ բնակարանում ոչ մեկին պետք չեկող իր բանաստեղծություններն է շարունակում գրել, երբևէ մտածե՞լ է տնաքանդ եղած այն բնիկ երևանցիների մասին, որոնց մարդակեր ռոբն ու նույնքան հանցագործ զախարյան կոչված նախկին քաղաքապետը վտարում էին իրենց տներից այն նույն ժամանակներում, երբ ռազմիկ դավոյան «մտավորականը» քոչարյան ռոբի խորհրդականն էր: Խորհրդական ռազմիկն ինչու՞ պիտի հետաքրքրվեր, թե ինչ նողկալի մեթոդներով են մարդկանց վտարում իրենց տներից. ռազմիկին պետք էր, որ ինքը նվեր ստանա մի շքեղ բնակարան ու ստացավ:

Գալով մերուժան տեր-գուլանյանին, պիտի զարմանքս հայտնեմ, թե մարդ քանի՞ երես կարող է ունենալ, որ նախ քծնի Լևոն Տեր-Պետրոսյանին, հետո Վազգեն Սարգսյանի զգեստի փեշերը լիզի, ապա անցնի ռոբին քծնելու գործին, այնտեղից սահուն անցումով սեռժի մեծադիր լուսանկարով իր նորաստեղծ ամսագիրը սկսի հրատարակել ու ծնկաչոք հավատարմության երդում տա քոչարյանից ոչ պակաս հանցակիր սեռժին: Ու հիմա էլ արդարացիորեն բանտում հայտնված հանցագործ ռոբի պաշտպանության գործին լծվի:

Սրան նույնիսկ լծկան եզի հետ համեմատելը մեղք եմ համարում, որվհետև լծկան եզը անասուն է` ինչ ասում են, անում է, բայց սա հո ասու՞ն է` մի հաստատուն կարծիք պիտի ունենա՞, թե՞ չէ: Եթե հիշենք, որ նախկին գումարման Ազգային ժողովում ոչ բարով պատգամավոր, անգամ հանձնաժողովի նախագահ եղած ժամանակ բոլոր քվեարկություններում ինքը միշտ ձեռնպահ է քվեարկել, որտեղից էլ իրեն «ձեռնպահ Մերուժ» մականունն էր կպել, պարզ կդառնա, այս «մտավորական» կոչվածի իրական կերպարը:

Դե, ալվարդ պետրոսյան «մտավորական»-ի մասին ի՞նչ խոսես. այս միջին կալիբրի արձակագիր թունդ դաշնակը երազում է կարիճ ռոբի վերադարձը: Կարծես նրա այդ վերադարձով գրելու իր շնորհներն ավելանալու են:
Ես բնավ չէի կասկածում, որ իրենց «մտավորական» հռչակած այս մոլախոտերին միացած կլինի նախկին լրագրող, նախկին դաշակցական աղվան վարդանյանը: Մեղքս գալիս է սա, որովհետև չափազանց շատ առիթներ ունի մարմնի ինչ-որ մաս սառը ջրի մեջ պահելու, որովհետև ինչքան հանիրավի քննադատում է Նիկոլ Փաշինյանին, հակառակի պես Վարչապետի գործերը հաջողվում են: Այս եռօրյա համաժողովն էլ, որին 70 երկրի պատվիրակներ են մասնակցում, եկավ մի նոր սառը ցնցուղ պահելու աղվանի խեղճ գլխին: Ի՞նչ անի խեղճ աղվանը, որ էն հանցագործին ոչ մի կերպ չեն թողնում դուրս գա բանտից:

Ինչ հունարներ ասես չեն հորինում նրա պաշտպանները` միջնորդություններով բուն դատաքննությունը հետաձգելու փորձերն ավարտվեցին, հիմա էլ այդ հիվանդությունն են կպցրել «միակ տղամարդուն»: Գործն արդեն վիրահատության էլ հասավ, մի քանի օր էլ այդտեղ կշահեն, հետո մի 10-15 օր էլ երևի հետվիրահատական շրջանը կսկսվի…

Եվ իրենց այդ Հայտարարությամբ ի՞նչ են ասում այդ «մտավորական» կոչվածները. «Ակնհայտ է՝ մարտի 1-ի դատաքննության փուլում գտնվող գործը չի տալու գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞վ է մեղավոր 10 մարդու կյանքից զրկելու համար։ Սա մարտի 1-ի գործ չէ, այլ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հալածանք, ցանկացած գնով նրան անազատության մեջ պահելու սևեռում»։

Սա գրելիս, այ ոչ ու փուչ «մտավորական»-ներ, չէ՞ր կարելի մի փոքր նեղություն քաշել ու մարտիմեկյան խրոնիկայի կադրեր նայել, չէ՞ր կարելի այդ մեղադրյալ ռոբի դատաքննությանը մասնակից որդեկորույս ծնողների խոսքը լսել, կամ էլ, պարզապես մի քիչ հայ լինել` հասկանալու համար, որ իր թիկունքն ապահով պահելու և հատկապես իր նման մեկին նախագահ կարգելու համար Հայաստանի մայաքաղաքում մարդկանց ջարդը կազմակերպողի նման հայտարարությամբ պաշտպանողներդ ոչ մի աղերս չունեք ազատ Հայաստանի ապագայով մտահոգ ժողովրդական լայն զանգվածների պահվածքի հետ: Հլա դեռ հայցում եք ուրիշների միանալը ձեր հայտարարությանը. «Հայտարարությունը բաց է միանալու համար»։

Չեմ կասկածում, որ ձեզ նման ազգադավներ էլի կգտնվեն, նաև կգտնվեն մարդիկ, որ ստորագրել են ու հետո ասում են, թե` ես չեմ իմացել, որ իմ ստորագրությունն էլ կա այնտեղ: Ամոթ ունեցեք…

Լավ, հետո՞ ինչի եք սպասում: Ձեր էդ «միակ տղամարդուն» տարաք վիրահատեցիք, հետո էլ, երևի… կմնա էն ԳԺԻ ԹՈՒՂԹ-ը, որի մասին նախորդ անգամ գրել էի:
Ու վերջում` այ «մտավորական» կոչված թափթփուկներ, իսկապե՞ս չեք զգում, որ երկրում իրավիճակ է փոխվել: Էն ձեր սիրելի, պաշտելի սեռժն անգամ դա զգաց, դուք ինչու՞չեք ուզում զգալ:

Հա, մոռացա, հայտարարության տակ ստորագրողներից ոմանք Հայաստանի գրողների միության անդամներ են: Հետաքրքիր է, գրողների միություն կոչված այդ գյուղական ակումբում երբևէ չպիտի՞ մի դիրքորոշում հայտնվի այս խրթին հարցի վերաբերյալ, թե՞ այդ միությունը կապ չունի Հայաստան աշխարհում կատարվող իրադարձությունների հետ:

ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՌԸ ՍՐԱՆՑ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻԵրբ Գարեգին Նժդեհն ասում էր, թե` «Մտավորականը ժողովրդի դարբինն է», նկատի ուներ…

Posted by Alis Sogomonjan on Wednesday, October 9, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ