![]()
Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել և կից կատարել հետևյալ գրառումը. «Կասկադ: Երեւան։ Այսօր։ Լուսանկարները՝ Շուշանի:)))»
Հիշեցնենք, որ 2018 թվականին Աննա Հակոբյանը որպես ՀՀ վարչապետի առաջին տիկին հիմնել է «Իմ քայլը» և «City of smile» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամները[9][10]: Աննա Հակոբյանը նաև հանդիսանում է «Կանայք հանուն խաղաղության» (Women for Peace) նախաձեռնության հեղինակը, որի նպատակն է Հայաստանում և Արցախում խաղաղության հաստատումը:
«Իմ քայլը» հիմնադրամի նպատակն է ստեղծել հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն մշակույթի, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող այն խնդիրներին, որոնց լուծումները դեռ հասանելի չեն պետության և կառավարության համար:
![]()
«City of smle» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի նպատակն է օգնել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձանց, ինչպես նաև նպաստել Հայաստանում ուռուցքաբանության և արյունաբանության զարգացմանը:
![]()
![]()
![]()