Քիմ Քարդաշյանը նույնպես մկրտվել է Էջմիածնում. ի՞նչ անուն է նրան տրվել

Նախօրեին Էջմիածնի Մայր տաճարում մկրտվել են ոչ միայն Քիմ Քարդաշյանի երեք երեխաները, այլև հենց ինքը՝ Քիմը և նրա քույրը՝  Քորթնին։

Ամերիկահայ հեռուստաաստղի երեխաների կնքահայրը դարձել է Էջմիածնի մկրտարանի սարկավագ, 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը։ Վերջինս NEWS.am-ին տեղեկացրել է, որ Քիմին շնորհվել է Հեղինե, իսկ քրոջը՝  Գայանե եկեղեցական անունը։

Նաիրի Սրապիոնյանը հայտնել է, որ Քարդաշյանների հետ ծանոթացել է մկրտությունից առաջ։

«Արարողությունը կատարել են մեր հոգևորականները, ինձ առաջարկել են՝ համաձայնել եմ լինել կնքահոր դերում, սովորական մկրտություն է եղել, մեր եկեղեցական կարգով»,- ասել է նա՝  նշելով, որ Քարդաշյանները պատրաստված էին եկել մկրտությանը, իրենց հետ բերել էին խաչեր։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ