![]()
Արցախի անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի կողմից Livenews.am-ին տված հարցազրույցի տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազի գրությամբ ուղարկվել է ԱԱԾ`դրանում նշված հանգամանքները ստուգելու նպատակով:
Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Բալասանյանը Բալասանյանը նշեց, որ ուզում է մեկ բառ ասել, որը ժամանակին էլ է ասել, Նիկոլ Փաշինյանն էլ լսել է. «Ցռան Վերգո»-ի տպավորությունը Նիկոլ Փաշինյանինն է և իր կողմնակիցներինը: Մենք ճանապարհ անցած մարդիկ ենք՝ անկախ մեր տարիքից, զբաղեցրած դիրքից և պաշտոնից, այսօր էլ մեր հնարավորությունները ներում են, որ եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի՝ թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա»,- ասաց նա՝ «Սասնա ծռեր»-ին անվանելով ահաբեկիչներ, որոնց մի անգամ արդեն ներել են ու երկրորդ անգամ ներել չեն պատրաստվում:
«Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է. մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են:
Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի: 2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»,- եզրափակեց նա:
![]()
![]()