Քարդաշյան քույրերը գրառում են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում

Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանի լրատվական ծառայությունից հայտնում են` ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները երեխաների ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը դիմավորել է հյուրերին և ներկայացրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը:

Այնուհետև նրանք այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ներկայացրել է թանգարանային ցուցադրությունը, Հայոց ցեղասպանության պատմության մանրամասները:

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Քարդաշյան քույրերին նվիրել է իր հեղինակած «Հայ ինքնության պատկերագրությունը. ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը» հատորը և ՀՑԹԻ այլ հրատարակություններ: Այցի ավարտին Քարդաշյանները գրառում են  կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ