![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին: «Կառավարությունում հյուրընկալել եմ Քիմ Քարդաշյանին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Քիմը Հայաստան է ժամանել ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի, իր ու քրոջ երեխաների հետ։ Սա, ի դեպ, Քիմի երկրորդ այցն է Հայաստան։
Հայուհին առաջին անգամ պատմական հայերնիք է այցելել 2015թ.-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Քիմին ուղեկցում էին քույրը՝ Քլոե Քարդաշյանը, ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթն ու նրանց դուստր՝ Նորթը: Քորթնի Քարդաշյանը Հայաստանում է առաջին անգամ։
![]()
Տեսանյութը ստորև…
![]()