Քիմը հայ երկրպագուներին շնորհակալություն է հայտնել նվերների համար

Քիմ Քարդաշյանը Երեւանում է, եւ բազմաթիվ երկրպագուներ շուրջօրյա հերթապահում են հյուրանոցի դռների մոտ, որում նա կանգ է առել։ Շատերն են ցանկանում նրան որեւէ հուշանվեր, փոքրիկ նվեր մատուցել։

Քիմը գիշերը Instagram-ի Stories բաժնում շնորհակալություն է հայտնել նվերների համար, որոնք իրեն այս օրերին նվիրել են երկրպագուներն ու հայ դիզայներները։

«Ցանկանում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել բոլորին։ Այստղ ե՛ւ հետաքրքրիր դիզայներական աշխատանքներ կան, ե՛ւ բուրավետ օճառ, ե՛ւ զարդեր։ Շատ շնորհակալ եմ բոլորին»,- նշել է Քիմը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ