«Վիտալի Բալասանյանի սպառնալիքը նոր հոկտեմբերի 27 է»․ Գարիկ Ղազարյան

Գարիկ Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Վիտալի Բալասանյանը հայտարարում է , որ ՀՀ Վարչապետը ահաբեկիչ է եւ ինքը պատրաստ է նրան ոչնչացնելու:
Սա ի՞նչ է , եթե ոչ ուղիղ մեսիջ` նոր հոկտեմբերի 27 անելու , սրան ու իր հովանավորյալներին անհապաղ մեկուսացնել եւ «պարալիզացնել» է հարկավոր, սա արդեն կատակ չի ժողովուրդ..

Հիշեցնենք, որ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույց էր տվել, որտեղ նա դարձյալ կոշտ քննադատության է ենթարկում Հայաստանի իշխանությանը, սպառնում Նիկոլ Փաշինյանին, որն իր խոսքով գործակցում է «ահաբեկիչ Սասնա ծռերի» հետ: Բալասանյանը հայտարարել է, որ 2016-ին ներեցին նրանց, սակայն այս անգամ չի լինելու ներում:

Հանրային ուշադրությունը նվաճեց Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, եւ թերեւս ավելորդ է ասել, թե ինչպիսի ուշադրության մասին է խոսքը: Բալասանյանն արժանացավ կոշտ քննադատության, հնչեցին նրա չափն անցնելու, նրան լռեցնելու հորդորներ:

Վիտալի Բալասանյանը հայտարարում է , որ ՀՀ Վարչապետը ահաբեկիչ է եւ ինքը պատրաստ է նրան ոչնչացնելու: Սա ի՞նչ է , եթե…

Posted by Գարիկ Ղազարյան on Tuesday, October 8, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ