Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են նախագահի նստավայրում

ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Քիմ և Քորթնի Քարդաշյանները երեկ հյուրընկալվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում:

Աշխատակազմը լուսանկարներ է հրապարակել հանդիպումից:

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան է եկել՝ մասնակցելու «WCIT 2019» համաժողովին և երեկ մասնակցել պանելային քննարկմանը։ Նա Էջմիածնում կնքել է իր երեխաներին, իսկ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ է խոնարհել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ապա շրջել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում։

Համաժողովին մասնակցելու համար Հայաստանում է 2500 հյուր 70 երկրից։ Հյուրերի ցանկում են համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյան-Վեսթը, «GIPHY»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, Սերժ Թանկյանը, Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ