![]()
Սաշ Կատվալյանն իր ֆեյսբուքյնէջում գրառում է կատարել որտեղ ասվում է.
Կա՛նգ առ Վիտալի Բալասանյան, կա՛նգ առ, հերոսից ու գեներալից դեպի ոչինչ մի քայլ է ու դու անում ես այդ քայլը։ Էտ հերոսի ու դուխով տղու կերպարդ ո՞ւր էր, երբ Արցախյան պատերազմի զոհված ու հաշմանդամ դարձած բազմաթիվ տղերքի ընտանիքներ օրվա հացին կարոտ էին, իսկ քո ընկեր գեներալները հարստություն ու միլիոններ էին դիզում, ու՞ր էր են ժամանակ էտ քո դուխը, որ ասեիր. <<Տղե՛րք, հերիքա ուտենք, մեկ֊մեկ էլ էս տղերքի ընտանիքներին տիրություն անենք>>։
Քո ընկերական թայֆի ժամանակ 30 տարի աղետի գոտին այդպես էլ մնաց աղետի գոտի, որովհետև ընկերներդ լափեցին էն գումարները, որով պետք է վերականգնվեին Սպիտակի, Գյումրիի ու Արթիկի բնակավայրերը, ու դու էտ ժամանակ լուռ էիր։ Էտ Ցռան Վերգոյի ու Ձենով Օհանի կերպարն ավելի շատ բնորոշ էր ձեր թայֆին, որովհետև որ մեկդ խոսում էր մեջը մենակ պաթոս կար, ոչ թե գործ։ Մեկ էլ մի բան ասեմ, վարչապետի կողքը լիքը դավիթներ ու մհերներ, կան, որոնց ոտքի տակ հայրենի հողը երբեք չի դողացել ու չի փախել։
Մի՛ մոռացի, որ մտերիմ ընկերդ՝ Սերժ Սարգսյանը, երբ հայտարարում էր, որ Աղդամը ադրբեջանական տարածք է ու մի օր պիտի վերադարձնել, դու լուռ էիր։ Դու այս ամենը գիտես, ուղղակի լավ ես հասկանում, որ արդարության <<կատոկը>> միացված է ու կամացից ձեր տներին է մոտենում, դրա համար ես մտել այս կերպարի մեջ։ Ցավում եմ, որ Արցախյան պատերազմի հերոսներից մեկը չկարողացավ պահել իր հերոսական կերպարը, ցավում եմ, որ գեներալական ուսադիրներդ դրեցիր մի կողմ ու մտար քաղաքականություն, որը քո տեղը չէր։
Հ.գ. Լավ կլիներ գնայիր Եռաբլուր, պտտվեիր տղերքի շիրիմների կողքով, մի քիչ նստեիր ու մտածեիր, համոզված եմ, որ կօգնի վերագտնելու քեզ:
Կա՛նգ առ Վիտալի Բալասանյան, կա՛նգ առ, հերոսից ու գեներալից դեպի ոչինչ մի քայլ է ու դու անում ես այդ քայլը։ Էտ հերոսի ու…
Posted by Sash Katvalyan on Tuesday, October 8, 2019
![]()