![]()
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ և երեխաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին:
Հուշահամալիրի տարածքից դուրս գալուց անմիջապես հետո լրագրողները տարբեր հարցեր ուղղեցին Քարդաշյանին, սակայն նա դրանք անպատասխան թողեց: Քարդաշյանին ու կազմակերպիչներին դուր չեկավ որոշ լրագրողների պահվածքը: Նրանք անգամ խնդրեցին լրագրողներից մեկին դուրս գալ տարածքից:
Մինչ այդ, Քարդաշյանն ասել էր, որ Սպիտակ տանը քննարկումներ է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
«Միշտ անում եմ դա: Ես Սպիտակ տանը քննարկումներ եմ ունենում այդ հարցով: Նախագահի հետ մասնավոր խոսակցություն չեմ ունեցել, բայց այդ մասին խոսել եմ խորհրդականների հետ: Դա իմ նպատակն է: Ես չեմ հանձնվի»,- ասել է նա:
![]()
![]()