![]()
26-ամյա վիզաժիստ Գոհար Ավետիսյանը շարունակում է պայքարն ավելորդ կիլոգրամների դեմ։ Աստղը ցույց է տվել՝ ինչ արդյունքների է կարողացել հասնել։
Դիմահարդարը վերջերս վերադարձել է ԱՄՆ-ից, ուր վարպետության դասեր է անցկացրել եւ հանդիպումներ ունեցել երկրպագուների հետ։
Ճանապարհորդության ընթացքում նա փորձել է ավելորդ ոչինչ չուտել՝ նորից քաշ չհավաքելու համար։
Գոհարը ցույց է տվել իր ջանքերի արդյունքները։Ավետիսյանը երկու լուսանկար է հրապարակել։ Առաջինում նա պատկերված է նախքան նիհարել, երկրորդում երեւում է, թե ինչ տեսք ունի նա այժմ։
«Տեսեք՝ ինչ եմ գտել։ Փոփոխությունները տեսանելի՞ են։ Մինուս 43 կիլոգրամ։ Արագորեն եւս 30-ը լիներ»,- Instagram-ում գրել է նա:
![]()
![]()